ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի պրեմիերան

«Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի պրեմիերան
19.11.2014 | 12:17

Նոյեմբերի 25- ին` ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Լուսինե Գևորգյանի «Իմ Աստծոն փնտրելիս» վավերագրական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։
Հեղինակը, այցելելով Հայաստանի բազմաթիվ սրբավայրեր, արժանացել է Սուրբ երկրի ուխտավոր լինելու կոչմանը: Ֆիլմը նկարահանված է ճամփորդական նոթերի ոճով: Նկարահանումները կատարվել են Երուսաղեմում, Բեթղեհեմում և Հայաստանի տարբեր սրբավայրերում: «Հեղինակի մենախոսությունը ներկայացնում է միայնակ, քաղաքակիրթ մարդու հոգու արձագանքը, ով կորցրել է կապը բնության ու բնական տարերքների հետ ու հիմա Աստծո միջոցով փորձում է վերականգնել իր կյանքի իմաստը: Ֆիլմում հետաքրքիր ձևով ուրվագծվում է նաև հայկական պատմական դիմագիծը Ավետյաց երկրում»,- նշվում է ֆիլմի անոտացիայում:
Մինչ պրեմիերան Լուսինե Գևորգյանը կհանդիպի լրագրողների հետ, կներկայացնի ֆիլմի առանձնահատկություններն ու այն ճանապարհը, որով նա անցել է իր Աստծուն փնտրելիս:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ